Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հովհաննես Պողոս Երկրորդի նվիրական ոտնահետքերով

Հովհաննես Պողոս Երկրորդի նվիրական ոտնահետքերով
27.05.2013 | 03:15

Առաքելական պալատի պատուհանից, որ նայում է սուրբ Պետրոսի հսկայական հրապարակին, ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին ասել է, որ նախօրեին Պալերմոյում սրբերի շարքին է դասվել ծխական քահանա դոն Պինոն, ում մաֆիան սպանել էր 1993 թ. սեպտեմբերին: «Դոն Պինոն քարոզում էր բարին ու համաձայնությունը: Նրան սպանեցին, բայց հաղթեց նա»,-հայտարարել է պոնտիֆիկը, ում կարծիքով` հավատի հերոսների եկեղեցական խորանում Վատիկանի պատմության մեջ առաջին անգամ հայտնվում է մարդ, որ կյանքը զոհել է կազմակերպված հանցագործության դեմ պայքարում: Դիտորդները համարում են, որ Ֆրանցիսկոսը իր անզիջում դիրքորոշմամբ շարունակում է Հովհաննես Պողոս Երկրորդի քաղաքականությունը, որ մաֆիան համարում էր «չարի ուժ»:

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ